Հնդկաստանի Ջարկհանդ նահանգում 17-ամյա աղջկա ստամոքսից բժիշկները 6 կիլոգրամանոց մազագունդ են հեռացրել, հաղորդում է Sun-ը:
Սվիտի Կումարիին հիվանդանոց են տեղափոխել որովայնի ցավերով: Պարզվել է, որ պատճառը մեծ մազագունդն է եղել, որը աղջիկը կերել է երկար տարիներ շարունակ:
6 ժամ է պահանջվել այն հեռացնելու համար:
Բժիշկներն իրենց պրակտիկայում երբէեւ նման բան չէին տեսել:
Աղջկա մոտ տրիխոֆագիա է ախտորոշվել՝ հայտնի որպես Ռապունցելի համախտանիշ, հիվանդություն, որը մարդուն ստիպում է մազ ուտել, որը չի մարսվում եւ հավաքվում է ստամոքսում:
Այժմ պացիենտը հիվանդանոցում է եւ վերականգնվում է:
Նա խոստացել է, որ այլեւս մազ չի ուտի: