Հայկական թագավորություններից առաջինը, որ ուներ դրոշ, զինանշան, իսկ նրա արքաները դրամ էին հատում, Արտաշեսյաններն էին: Արտաշեսյանների արքաներից առաջինը դրամ է հատել է Տիգրան Ա-ն: Ինչ վերաբերում է թագուհիներին. հայոց պատմության ընթացքում դրամներ հատվել են ընդամենը երկու հայ թագուհիների պատկերով՝ Էրատո և Զաբել:
Արտաշեսյան վերջին՝ Տիգրան Դ-ի ժամանակ հատված դրամի վրա առկա էր Էրատո թագուհու պատկերը:
Էրատոն եղել է Արտաշեսյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը, Տիգրան 3-րդի դուստրը և Տիգրան 4-րդի քույրը:
Ինչու՞ էր Էրատոն կառավարում եղբոր հետ միասին. շրջանառվում են վարկածներ, որ դրա պատճառներից մեկը Էրատոյի ղեկավարելու ընդունակություններն են եղել և եղբորն ամեն հարցում սատար կանգնելու պատրաստակամությունը:
Էրատոյին բաժին էին հասել գահակալման շատ բարդ տարիներ. մի կողմից աշխարհակալ Հռոմն էր, մյուս կողմից՝ Պարթևստանը, այդպիսով հայոց գահակալները՝ Տիգրան 3-րդը, ապա՝ նրա որդին և դուստրը՝ Էրատոն ու Տիգրան 4-րդը նպատակ ունեին զերծ պահելու թագավորությունը վերահաս կործանումից:
Օգոստոս կայսրը՝ չբավարարվելով Արտաշես 2-րդի սպանությամբ, մ.թ.ա. 5 թվականին գահընկեց արեց Տիգրան 4-րդին և գահին բարձրացրեց նրա հռոմեասեր հորեղբորը՝ Արտավազդ 3-րդին, սակայն հայոց ավագանին չհանդուրժեց և վերստին գահի վրա վերականգնվեց Տիգրան 4-րդը, գահ բարձրացավ նաև Էրատոն…
Էրատոն և Տիգրանը միասին կառավարեցին մ.թ.ա. 2-ից 1 թվականներին: Արդեն Մ.թ. 1-ին թվականին Հայաստան ներխուժած հյուսիսային լեռանականների դեմ մղված ճակատամարտում Տիգրան 4-րդը զոհվեց, իսկ Էրատոն հրաժարվեց գահից, սակայն սա դեռ ամենը չէր…
Էրատոն ևս մեկ անգամ գահակալեց 6-ից 12 թվականներին. այս անգամ՝ միանձնյա, որպես վերջին Արտաշեսյան: Սակայն նրան այդպես էլ չհաջողվեց թագավորությունը փրկել, քանի որ այլևս Արտաշեսյան արական ներկայացուցիչ չկար, Էրատոն վերջինն էր և նրա զավակները չէին կարող Արտաշեսյան համարվել։