Կնոջ՝ հատակի միջով ընկնելու տեսանյութը համացանցում վիրուսային է դարձել

Ամերիկուհի Լիզ Սան Միլլանը որոշել է երգել TikTok -ի համար, բայց տեսանյութը վիրուսային է դարձել անսպասելի պատճառով. նրա մայրն ընկել է հատակի միջով, ինչը երևացել է տեսանյութում: Բլոգերը BuzzFeed News- ին պատմել է դեպքի մանրամասների մասին:

Աղջկա խոսքերով՝ նա փորձել է երգել Kindergarten Boyfriend երգը: Նրա մայրն այդ պահին ձեղնահարկում է եղել: Այդ ժամանակ կինը հանկարծակի ընկել է հատակի միջով, և նրա ոտքն օդում կախված է մնացել: «O, Աստված իմ»,-միջադեպին արձագանքել է աղջիկը:

Միլլանը հավելել է, որ մայրն ընկնելուց չի տուժել: «Սկզբում նա պարզապես շոկի մեջ էր, ուստի ձայն չի հանել և չի շարժվել, բայց նա լավ է: Ոչ մի քերծվածք չկա»: – ասել է բլոգերը:

Կնոջ անսպասելի հայտնվելու տեսանյութը դարձել է վիրուսային. TikTok- ում չորս օրվա ընթացքում այն ​​դիտվել է 5,3 միլիոն անգամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ