Տղամարդը տանը հայտնաբերել է մոլորակի ամենաթունավոր ծովային արարածներից մեկին

Անգլիայի Սլաու քաղաքում գտնվող Բերքշիր կոմսության բնակիչն իր տնային ակվարիումում գտել է կոնուս-խխունջ, որը համարվում է մոլորակի առավել թունավոր ծովային արարածներից մեկը: Այդ մասին հայտնում է The Sun-ը:

32-ամյա Ուեսլի Թրևորսը ասել է, որ իր վեց տարեկան որդին սիրում է «Նեմոյին փնտրելիս» մուլտֆիլմը: Երեխային հաճույք պատճառելու համար նա ծաղրածու-ձուկ է գնել, որը ֆիլմում գլխավոր հերոսն էր: Մի քանի ամիս անց նա ակվարիումի ներքևում նկատել է անհայտ արարածի:

Բրիտանացին լուսանկարել է անծանոթ հյուրին և այն ցույց է տվել ծովային կյանքին նվիրված ֆորումում:

Մեկնաբանները նրան բացատրել են, որ դա կոնուս-խխունջ է: «Վերջերս ես ձկների մոտ ծովախեցգետին բաց թողեցի:

Հնարավոր է, որ խխունջը նրա հետ է ընկել ակվարիում», – մտածել է տղամարդը:

Թրևորսը զանգահարել է մի քանի կենդանաբանական այգիներ և ծովային կենդանիների կենտրոններ՝ խնդրելով տանել խխունջին։ Սակայն միայն The Sun-ի աշխատակիցների միջամտությամբ են մասնագետները թունավոր խխունջին տեղափոխել Լոնդոնյան ակվարիում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ