ԱՄՆ-ում արջերը «թալանել» են մթերային խանութը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արջերը «թալանել» են մի քանի մթերային խանութ: Անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները հրապարակվել են համացանցում:

Կադրերում երևում է, թե ինչպես է արջը մտնում խանութ, իսկ վաճառողը փորձում է դուրս քշել նրան, բայց` ապարդյուն:

Երբ խանութի հաճախորդներից մեկը խփում է կենդանուն, նա բարկանում է և սկսում այս ու այն կողմ շպրտել մթերքները, ապա բացում է շոկոլադի տուփը և ուտում պարունակությունը:

Նշվում է, որ արջերի մասնակցությամբ նման դեպքեր էլի են եղել նահանգում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ