Կորոնավիրուսի հակամարմինները պահպանվում են մինչև երկու տարի


Պատվաստումից հետո կորոնավիրուսային հակամարմինները կարող են պահպանվել օրգանիզմում մինչև երկու տարի: Եթե հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, ապա հակամարմիններն օրգանիզմում լինում են շուրջ 90 օր: Այս մասին հայտնել է ռուս բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Դմիտրի Եդելևը:

«Հակամարմինները պահպանվում են մինչև երկու տարի ժամկետով: Համենայնդեպս, թեորիապես մոտ կես տարի դրանք հաստատ պետք է որ պահպանվեն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեք ամիս անց հիվանդացածներից ամեն երրորդի կամ չորրորդի մոտ կորոնավիրուսի հակամարմինները վերանում են»,- Россия 24-ի եթերում հայտնել է բժիշկը:

Եդելևը հստակեցրել է, որ հինգ երկիր պատրաստակամություն է հայտնել արտադրելու ռուսական պատվաստանյութ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ