Հարսնացուն մահացել է հարսանեկան ֆոտոսեսիայի ժամանակ
Չինաստանի Վենչժոու քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հարսը մահացել է հարսանեկան ֆոտոսեսիայի ժամանակ: Նրանք լուսանկարվելիս են եղել օվկիանոսի ափին:
Հարսին, լուսանկարչին ու դիմահարդարին հուժկու ալիքը տարել է օվկիանոսի խորքը: Ավելի ուշ հարսի ու դիմահարդարի մարմինները հաջողվել է հանել, սակայն լուսանկարիչը դեռ անհետ կորած է համարվում: