«На самом деле» ծրագրի եթերում, որի նկարահանումներին մասնակցել են Բարի Ալիբասովը, նրա նախկին կինը՝ Ելենան եւ որդին, հայտնի է դարձել այն սարսափելի արարքների մասին, որոնք կատարում է պրոդյուսերի որդին:
Բարի Ալիբասով կրտսերը վստահեցնում է, որ իր մայրը՝ Ելենան, գտնվում է Իտալիայի լավ հանգստյան գոտիներից մեկում։ Սակայն, ինչպես պատմել է «Նա-Նա» խմբի պրոդյուսեր Վադիմ Գորոժանկինը, տարեց կինը ապրել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում եւ Ալիբասով կրտսերը մորը կերակրել է կատվի ամանից՝ ուտելիք լցնելով դռան անցքի միջով:
Իր օգնականի խոսքերը հաստատել է Ալիբասով ավագը։ Նա պատմել է, որ նույնպես ընկել է որդու տաք ձեռքի տակ։ Բարի կրտսերը ծեծել է հորը։
Պարզվել է նաեւ, որ պրոդյուսերի որդին վաճառել է Սարատովում գտնվող մոր բնակարանը, որպեսզի վճարի հոր բուժման համար կլինիկայում։ Ի դեպ, Ելենան նույնպես հոգեկան խնդիրներ ուներ: Մի անգամ Ալիբասով ավագի նախկին կինը փորձել է ինքնասպան լինել, սակայն հարեւանները փրկել են նրան։
«На самом деле» հաղորդման ստուդիայում նկատել են, որ Ելենան փորձում է որդու մասին վատ չխոսել։ Հավանաբար, Բարի կրտսերը վախեցրել է մորը։
Հիշեցնենք, որ Ալիբասով-ավագը վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է բաժանվել Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինայից։ Սակայն հետո պրոդյուսերը մտափոխվել է։ Դերասանուհին պատրաստ է խզել ամուսնությունը։