Մայրը ստիպված է եղել իր երկու երեխային նետել երրորդ հարկի պատուհանից, որպեսզի փրկի նրանց հրդեհից: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում: Այս մասին հայտնում է ТОК-ը` նշելով, որ անկումը մեղմելու համար մարդիկ ներքևում սավաններ են փռել:
Վաղ առավոտյան հրդեհը բռնկվել է Նովոսիբիրսկում գտնվող 9 հարկանի բնակելի շենքում: Ականատեսները կանչել են հրշեջներին, սակայն պարզվել է, որ մայրն իր երկու երեխաների հետ արգելափակվել է երրորդ հարկի հրդեհվող բնակարանում: Բարեբախտաբար, ականատեսներն ու հարևաններն արագ են արձագանքել և օգնել են կնոջը:
Նշվում է, որ հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը։