Գիտնականները հայտնել են, թե որքան ժամանակ է կորոնավիրուսի հակամարմինը պահպանվում օրգանիզմում

Կորոնավիորուսի դեմ հակամարմինը մարդու օրգանիզմում պահպանվում է առնվազն 4 ամիս։ Նման եզրակացության են եկել իսլանդացի գիտնականները, հայտնում է The New England Journal of Medicine ամսագիրը:

Հետազոտություն կատարելու համար գիտնականներն արյան ավելի քան 30 000 փորձանմուշ են վերցրել:

Նմուշները ստացվել են երեք խմբի մարդկանցից՝

  • COVID-19-ով վարակված պացիենտներ,
  • վիրուսի ազդեցությանը ենթարկված, բայց ոչ վարակված մարդիկ,
  • մարդիկ, ովքեր չեն ենթարկվել վիրուսի ազդեցությանը:

Մասնագետներն ուշադրությունը կենտրոնացրել են 487 հոգուց բաղկացած խմբի վրա, որոնք հակամարմին հայտնաբերելու համար մեկից ավելի թեստ են անցել, ինչը թույլ է տվել պարզել՝ արդյոք հակամարմնի քանակությունը կայուն է մնում, թե քչանում է ժամանակի ընթացքում:

Պարզվել է, որ այդ խմբում հակամարմինների մակարդակն ախտորոշման պահից հետո երկու ամսվա ընթացքում ավելացել է, իսկ մյուս երկու ամսվա ընթացքում կայուն է մնացել:

Գիտնականները եկել են եզրահանգման, որ վարակվելուց հետո հակամարմիններ առաջացել են ոչ բոլոր մարդկանց մոտ:

Այնուամենայնիվ, մասնագետները դեռ չեն կարողանում պատասխանել հարցին, թե այդ հակամարմիններն ինչպես իրենց կպահեն մարդու կրկնակի վարակման դեպքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ