Բեյրութի նավահանգստի մոտ հայտնաբերվել է 4.35 տոննա ամոնիումի նիտրատ

Լիբանանի զինված ուժերից հայտարարել են, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունից մեկ ամիս անց նավահանգստի մոտ հայտնաբերվել է ավելի քան 4 տոննա ամոնիումի նիտրատ՝ գրում է Al Arabiya-ն:

Կայքը տեղեկացնում է, որ ինժեներների խումբը տեղանքի զննման արդյունքում Բեյրութի նավահանգստի մուտքի մոտ հայտնաբերել է 4.35 տոննա քիմիական նյութ:

Հիշեցնենք, որ 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով մահացել էր 190 մարդ, տուժել էր ավելի քան 6 հազար բնակիչ, վնասվել էր Լիբանանի մայրաքաղաքի ենթակառուցվածքների 40 տոկոսը:

Դեռևս անհայտ է, թե ինչու է ամոնիումի նիտրատը նավահանգստի պահեստում պահվել յոթ տարի, սակայն հստակ է, որ երկրի կառավարությունը տեղյակ է եղել վտանգավոր նյութի առկայության մասին և տարիներ շարունակ ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ