Մենք հաճախ ենք կատարում քայլեր, որոնք գիտակցում ենք, որ սխալ է, բայց միևնույն է, մեզ մի ներքին բան դրդում է դա անել։ Հաճախ պատասխանը մեզ գալիս է կանխազգացման կամ մտքի տեսքով այն պահին, երբ մենք բոլորովին չենք սպասում դրան: Մեզ հուշում է «ներքին ձայնը», որը շշնջում է. «գնա այսպես», «փորձիր սա», «զանգիր այս մարդուն» և այլն:
Ենթագիտակցության հուշումները «կարդալու» և ներքին ձայնը լսելու ունակությունը միանգամից չի գալիս. դուք կտիրապետեք այն միայն ժամանակի ընթացքում: Մի տխրեք, եթե սկզբում դա ձեզ մոտ չստացվի: Մարդկանց մեծ մասին ոչ ոք չի բացատրում, թե ինչպես է պետք լսել ներքին ձայնը, այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա, որ սկզբում շատերը դժվարություններ են ունենում:
Այդ ունակությունը նման է մկաններին, որոնք աճում և ավելի ուժեղ են դառնում պարապելու ընթացքում:
Ենթագիտակցությունը կարող է «առաջարկել» լուծումներ ամեն անգամ յուրովի, բայց դուք միշտ էլ կզգաք, որ ստանում եք անհրաժեշտ ինֆորմացիան: Ուրախություն, վստահություն, ներքին ճիչ՝ ահա այն զգացողությունները, որոնք այդ պահին ձեզ կլցնեն:
«Ահա՛ այն»՝ հենց այս զգացողությունն է տարբերում ենթագիտակցության հուշումներն այլ մտքերից: