Անհավանական տեսարաններ մոլորակի վրա, որոնց իրական լինելուն հնարավոր չէ հավատալ

Նամիբը մոտ 100 000 կմ² տարածքով անապատ է, գտնվում է Աֆրիկայի հարավ-արևմտյան մասում: Այս անապատը մոտ 1900 կմ երկարությամբ տարածվում է Ատլանտյան օվկիանոսի ափով:

Սվակոմպմունդ քաղաքը (հայտնի է Սվակոպ), գտնվում է Նամիբիայի ատլանտյան ափի կենտրոնում, այստեղ յուրօրինակ եղանակային պայմաններ են՝ ամբողջ տարին ջերմաստիճանը գտնվում է +15 °C մինչեւ +25 °C միջեւ, բայց տեղումները չեն գերազանցում տարեկան 20 մմ:
Սվակոմպմունդ քաղաքը վսեմ տեսարաններ վայելելու կատարյալ վայր է:

Վայր, որտեղ Նամիբ անապատը միանում է օվկիանոսին (լուսանկարներ)

Կամուրջ Ավստրիայի Դահշթայն սառցադաշտի վրա

Սքայ (անգլ.՝ Isle of Skye, գաել.՝ An t-Eilean Sgitheanach), կղզի Շոտլանդիայի արևմուտքում գտնվող Ներքին Հիբրիդներ արշիպելագում։ Վարչական առումով այն հանդիսանում է Հայլենդ շրջանի մաս։

Կղզին բնակեցված է եղել դեռ մեզոլիթի ժամանակաշրջանից, այն երկար ժամանակ գտնվել է նորվեգացիների տիրապետության տակ, իսկ ավելի ուշ Մակալաուդ և Մակ-Դոնալդ տոհմերի տիրապետության տակ։ 18-րդ դարում ազատամիտ ապստամբությունների ճնշումը բերեց նախկին ապրելակերպի փոփոխությունների, բազմաթիվ բնակիչներ արտաքսվեցին, իսկ նրանց տարածքները սկսեցին օգտագործվել, որպես արոտավայրեր։ 20-րդ դարի վերջին նորից նկատվեց բնակչության աճ։ Գելական շոտլանդերենի կրողների թիվը, չնայած վերջին 100 տարիներին զգալիորեն պակասել է, բայց բավականին բարձր է Շոտլանդիայի համար և կազմում է բնակչության մոտավորապես մեկ երրորդը[1]։ Սքայ կղզին ունի 10 008 բնակիչ (2011 թվական) և բնակչության թվով Շոտլանդիայի չորրորդ կղզին է։

Կղզու տնտեսության հիմնական մասն են կազմում զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և ձկնորսությունը։ Ամենախոշոր բնակեցված վայրը Պորտրին է, որը հայտնի է իր տեսարժան նավահանգստով[2]։ Սքայ կղզին Շոտլանդիայի և մյուս կղզիների հետ կապվում է լաստանավերով, իսկ 1995 թվականից նաև ավտոմոբիլային կամրջով։

Կլիման խոնավ է, ծովային՝ տարվա տարբեր եղանակներին հաճախակի դիտվող տեղումներով։ Կղզու բուսական և կենդանական աշխարհը բավականին հարուստ է, մեծ տարածություններ են զբաղեցնում հավամրգու ճահճուտները։ Սքայը տարբեր գրքերի և ֆիլմերի գործողության վայրն է, ինչպես նաև այն հիշատակվում է բազմաթիվ ազգային երգերում։

12 առաքյալները ժայռերն Ավստրալիայում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ