Լավանդայի դաշտերը ողողել են Ֆրանսիայի հյուսիսը: Ո՞վ չի երազում այնտեղ լինելու մասին: Իհարկե, լուսանկարների միջոցով կարող ենք տեսնել բնության ստեղծած հրաշքի մի փոքր մաս:
Լավանդան տարվա մեջ մեկ անգամ է ծաղկում. սովորաբար դա հունսի վերջ և օգոստոսի սկիզբն է։
Նարդոսը (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula) շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ է։ Հայտնի է նարդոսի ավելի քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում և Պակիստանում։ Տերևները նշտարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կապույտ, մանուշակագույն, ծաղկաբույլնրում հավաքված։ Նարդոսի որոշ տեսակներ (Lavandula spica, Lavandula latifolia և այլն) արժեքավոր եթերայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Նարդոսի նեկտարն ու բուրմունքը շատ գրավիչ են մեղուների և թիթեռների համար: Բացի լավ մեղրատու լինելուց, Նարդոսը պահանջկոտ բույս չէ, դիմանում է երաշին և հազվադեպ է վնասվում վնասատուներից: Անգլիական Նարդոսը (լատ.՝ Lavándula angustifólia) նաև արժեքավոր դեղաբույս է:
Ֆրանսիական Նարդոսը (Lavanluda stoechas, pedunculata) հիմք է հանդիսացել յուրահատուկ ծաղիկներով մի շարք բարձրարժեք դեկորատիվ ենթատեսակներ ստեղծելու համար: Սելեկցիայի արդյունքում, այսօր հանդիպում են մանուշակագույն, բաց մանուշակագույն, վարդագույն, մուգ կարմիր, կանաչ և սպիտակ գույնի ծաղիկներով Ֆրանսիական Նարդոսի տարատեսակներ: Ֆրանսիական Նարդոսն էլ ունի ուժեղ բումունք, սակայն ոչ նույնքան հաճելի, որքան Անգլիականինն է: Ծաղկում է մյուս տեսակներից շուտ՝ մայիսին ու շարունակում է մինչև հուլիս: Ամառվա վերջում կարող է նորից ծաղկել: Ծրտադիմացկուն չէ, ուստի հիմնականում աճեցվում է որպես սենյակային բույս:
Ատամնաձև Նարդոսը (Lavanluda dentata) ջերմասեր, փափուկ արծաթավուն տեևներով և բավականին մեծ ծաղիկներով, կոմպակտ կիսաթուփ է: Ծաղկում է հուլիսին: Ունի լավ բուրմունք և շատ դեկորատիվ է: Քանի որ ցրտերին չի դիմանում, աճեցնում են որպես սենյակային բույս: Առանձնապես տարածված է բաց մանուշակագույն ծաղիկներով Royal Crown տեսակը: