Ինչո՞ւ է վնասակար ուշ ընթրելը

Սննդի ընդունման ռեժիմը ազդում է սննդի ընդհանուր որակի վրա: Այս եզրակացությանն են եկել Օլսթերի համալսարանի գիտնականները: Ավելի քան 1100 մարդկանց մասնակցությամբ նրանց հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր ամենաշատ կալորիաները ժամը 18։00-ից հետո են օգտագործում, անառողջ սննդակարգի են հետեւում եւ ընդհանրապես ավելի շատ են ուտում:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ուշ են ընթրում, ավելի մեծ հավանականությամբ են քաշ հավաքում, քանի որ ցերեկը հաճախ սոված են մնում: Սա մեծացնում է շատ ուտելու, սննդի ոչ ճիշտ ընտրության եւ երեկոյան անառողջ սնունդ օգտագործելու ռիսկը:

Իսկ ահա այն մարդիկ, ովքեր կալորիաների առյուծի բաժինը օրվա սկզբին են օգտագործում, օրվա ընթացքում իրենց շատ հագեցած են զգում, ինչի շնորհիվ երեկոյան շատ չեն ուտում:

Ընդհանուր առմամբ, մարդիկ, ովքեր իրենց սննդի առավելագույնը 30%-ը գիշերն են ուտում, ավելի քիչ կալորիա են օգտագործում, քան մյուսները: Իսկ այն մարդիկ, ովքեր կալորիաների 50%-ը ուշ երեկոյան են օգտագործում, ավելի մեծ հավանականությամբ են ավելորդ քաշ հավաքում, ընդ որում՝ քիչ են օգտագործում սննդարար, օգտակար մթերքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ