Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են եղել

Լեոնարդո դա Վինչիի ու նրա արվեստի մասին շատ վարկածներ ու շշուկներ են պտտվում: Օրերս “Аllinnet” կայքը հրապարկել էր մի հոդված, որտեղ նշվում է որ հայազգի մի կին հայերեն գրառումներ է բացահայտել Դա Վինչիի թղթերից մեկում:

Արմինե Խաչատրյանը, որը կարողանում է հայելային անդրադարձմամբ գրել ու կարդալ, պնդում է, որ բացահայտել է Դա Վինչիի խորհրդավոր գրվածքները:

Նա Դա Վինչիի մասին պատմող գրեքերից մեկն է սկսել թերթել, որի էջերից մեկի վրա էլ հայտնաբերել է հակառակ գրված հայերեն գրառումը. «Արարատ սարի գագաթին, Մուշի երկրում, լսել եմ՝ թուրքերն այլանդակում են մորս քույրերին»: Գրառմանը կից նկարված է նաև երկու սիրտ, որոնք ըստ Արմինեի՝ հնարավոր է՝ խորհրդանշում են Սիսն ու Մասիսը:

Արմինեն, սակայն, այս ամենը չի պատմել ոչ ոքի՝ մտածելով, որ գրվածքներն արդեն բացահայտված են: Բայց ամիսներ անց, մի հաղորդում է տեսել Դա Վինչիի մասին, որտեղ ասվում էր, որ տվյալ գրառումները դեռ ոչ ոք չի հասկանում. սակայն հեռուստացույցով տեսածն Արմինեի համար ընթեռնելի էր: Այնտեղ ասվում էր. «Վախով եմ գրում, մորս աչքից հեռու»:

Արմինեն այնուհետև որոշել է իր տեսությունները հայտնել հայագետ Ներսես Մանուկյանին, որը ևս հաստատել է՝ գրառումները հայերեն են:

Նրա՝ հակառակ գրված տեքստերը հասկանալու ու երկու ձեռքով միանգամից գրելու ունակություններն օգնել են նաև պարզել, թե ինչ է գրված Ջոկոնդայի նկարում: Մոնա Լիզայի ճակատին գրված է «ամաչկոտ», իսկ նկարի մյուս ծայրում՝ «Կներեք, բղավող»: Դա Վինչին հնարավոր է՝ բնորդուհուն դրդել է ամաչել նկարն անելու համար, իսկ հետո նկարի ստեղծման պատմության մասին հուշումներ է թողել:

Արմինեն կարծում է, որ հնարավոր է՝ Դա Վինչիի մայրը, ում մասին ոչ մի տեղեկություն չկա, հայ է եղել, ու դա է պատճառը, որ նա հայերեն գիտեր:

Հայուհին կարդացել է Լեոնարդո դա Վինչիի նշումների բոլոր գաղտնիքներն ու շուտով պատրաստվում է գիրք գրել դրանց մասին. նրա միակ խնդիրն է՝ գրառումների որակյալ նկարները գտնելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ