Սան Դիեգոյի La Jolla իմունաբանության ինստիտուտի մասնագետները շաքարային դիաբետի զարգացումը կանխելու միջոց են անվանել: Այս մասին հաղորդում է Science Advances ամսագիրը:
Գիտնականները կապ են հայտնաբերել հիվանդության և իմունային բջիջների ակտիվության միջև:
Իմունաբանները փորձ են անցկացրել, որի ընթացքում վիրահատության միջոցով արգելափակել են սիմպաթիկ նյարդից ենթաստամոքսային գեղձ հասնող նյարդային ազդանշանները:
Այս գործընթացը հնարավորություն է տվել ինսուլինի արտադրությանը մասնակցող բետա բջիջներին պաշտպանել դրանք ոչնչացնող նյարդային ազդակներից:
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ նյարդային ազդակների արգելափակումը կարող է կանխել շաքարային դիաբետի զարգացումը: