Միլիոնատերն անտունի պես հագնվեց և ռեստորան գնաց. Մարդկանց արձագանքը ապշեցնող էր

YouTube-ում հայտնի բլոգեր Քոբի Փերսինին ևս մեկ անգամ որոշել էր փորձ անել՝ ապացուցելու համար, որ արտաքին տեսքը խաբուսիկ է:

 

Երիտասարդն անտունի նման հագնվեց և գնաց քաղաքի սրճարան-ռեստորաններից մեկը: Ավելի համոզիչ լինելու համար Քոբին իր հետ աղբի տոպրակ վերցրեց, որում մի քանի բան դրեց:Նախքան մտնելը՝ Քոբին մոտեցավ անձնակազմից մի տղամարդու և խնդրեց իր և իր ընկերոջ համար սեղան գտնել: Սակայն հաճախորդին սպասարկելու փոխարեն՝ մատուցողը նրան ասաց, որ հնարավորինս հեռու գնալ իենց հաստատությունից՝ ավելացնելով, որ նրան սպասարկող անձնակազմը չի կարող մոտենալ:

Քոբիին նույնիսկ թույլ չտվեցին հաստատության մոտ կանգնել: Սա՝ այն դեպքում, երբ Քոբին վստահեցնում էր, որ ինքը փող ունի վճարելու համար: Այդ ժամանակ Քոբին հանեց հեռախոսը՝ ընկերոջը զանգահարելու համար: Նա ընկերոջը բողոքեց, որ իրեն բառացիորեն դուրս արեցին հաստատությունից և նրան խնդրեց, որ գա:

Ռեստորանին մոտենում է սպիտակ Rolls Royce, որի բեռնախցիկում մի ամբողջ ճամպրուկ փող կա:

Ընկերն այն Քոբիին է փոխանցում, որը ճամպրուկը բացում է հենց աշխատողի քթի տակ:

Փորձի վերջում Քոբին ասում է, որ մարդու մասին նրա արտաքինով դատելը հիմարություն է: Վերջում Քոբին սպառնում է գնել ռեստորանը և հեռացնել տղամարդուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ