«Ես տեղյակ չեմ, տեղյակ չեմ, տեղյակ չեմ…». օրվա ծաղրանկարը

Հիշեցնենք, որ Սորոսի գրասենյակը` «Բաց հասարակության հիմնադրամները» Հայաստանում սկսել է գործունեությունը 1997 թ․-ից։

Քոչարյանն РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը» և համեմատականներ տարել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ: Նա նշել է՝ իրեն ավելի հեշտ է նշել տարբերությունները, քանի որ ընդհանրություններն ավելի շատ են: Տարբերություններին անդրադառնալով՝ Քոչարյանը նկատել է՝ Արևմտյան երկրների վերաբերմունքը Բելառուսին ամեն դեպքում այլ է, քան Հայաստանի դեպքում էր. ՀՀԿ-ն ու ՀՀ նախագահն ակտիվորեն համագործակցում էին նաև Արևմտյան երկրների հետ, Հայաստանը չուներ քաղբանտարկյալներ, ինչ-որ խորհրդավոր անհետացումներ չէին լինում:

«Ցանկացած հարաբերություն ջանքեր է պահանջում, ժամանակ, էներգիա, էմոցիաների ներդրում, այդ հարաբերությունները մաս են դառնում մեր գրականության, արվեստի, դրա համար երկար են ձգվում: Դրանք քաղաքականությունից մուտք են գործում ինչ-որ մշակութային շերտեր, բայց դա չի նշանակում, որ պետք չէ այդ ուղղությամբ աշխատել: ժողովուրդների բարեկամության լոզունգն իրականում դատարկ է:

Պետք է էներգիա, ուժեր ներդնել՝ դրանք սնելու համար: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ինձ մտահոգում է, քանի որ հիմա տեղի է ունենում լրիվ հակառակը՝ Հայաստանի սորոսացում: Փաստացի ես տեսնում եմ՝ ինչ է այստեղ կատարվում. դա երիտասարդ սերնդին արժեքների պարտադրումն է, որոնցից դուրս է մնում այն, ինչ մեր ինքնության հիմքն է՝ մեր կրոնը, ընտանիքը և այլն»,- ասել է նա:

Քոչարյանը նշել է՝ այսօր այդ ողջ կազմն իշխանությունում է: Լրագրողի հիշեցմանը, որ այդ կազմակերպությունները գործել են նաև իր իշխանության տարիներին, ինչո՞ւ չեն փակվել, երկրորդ նախագահը պատասխանել է.

«Դրանք մարգինալ են եղել, ես չեմ իմացել, որ այստեղ Սորոսի գրասենյակ է եղել»:

Քոչարյանի ողջ նախագահության ընթացքում Սորոսի գրասնյակը գործել է Հայաստանում, բայց Քոչարյանն անտեղյակ է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ