Ամերիկացի բորտուղեկցորդուհի Լինդսի Օ’Բրայենը անսպասելիորեն հայտնի է դարձել ցանցում այն բանից հետո, երբ ցուցադրել է զվարճալի հնարք: Տեսանյութում նա ոտքերով փակել է օդանավի խցիկում գտնվող ուղեբեռների դարակները, գրում է Daily Mail- ը:
Տեսանյութն արվել է դատարկ օդանավի սրահում: Կադրերում ավիաընկերության աշխատակցուհին կանգնած է ուղևորների նստատեղերի միջև ընկած միջանցքում: Նա, աթոռների թիկնակներից բռնելով, անսպասելիորեն ու հմտորեն գլխի վրա է կանգնում և բարձրակրունկ կոշիկներով ոտքերով փակում վերևում գտնվող ուղեբեռների դարակները:
Տեսանյութը հայտնվել է ցանցում:
«Ես նախկինում յոգայով էի զբաղվում, և երբ երեխա էի՝ չիրլիդեր էի. այնպես որ բավականին ուժեղ մարմին ունեմ: Ես ուզում էի պարզել՝ կարո՞ղ եմ իրականացնել այդ հնարքը»,-պատմել է 35-ամյա Օ՛Բրայանը:
Նա խոստովանել է, որ հնարքը հաջողվել է 20-րդ փորձից: