Բժիշկը պատմել է, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ մահանում կորոնավիրուսից, քան կանայք

Ռուսաստանի շարունակական մասնագիտական ​​կրթության բժշկական ակադեմիայի վիրուսաբանության ամբիոնի վարիչ Ելենա Մալիննիկովան ասել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո տեստոստերինի առկայության պատճառով տղամարդկանց մոտ մահվան ելքերը մեկուկես անգամ ավելի հաճախ են պատահում, քան կանանց մոտ: Այս մասին բժիշկ-ինֆեկցիոնիստն ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Բժշկի խոսքով՝ տղամարդու սեռական հորմոնը որոշակիորեն արագացնում է վարակի տարածումն օրգանիզմում:

«Ամբողջ աշխարհում այդպես է. տղամարդիկ, ցավոք, մեկուկես անգամ ավելի հավանական է, որ մահանան լինեն, քան կանայք: Տեստոստերոնն օգնում է, որ վիրուսը բջիջ ներթափանցի», – ասել է Մալիննիկովան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ