Տղամարդը մեկ տարի ապրել է իր մոր դիակի հետ

Եկատերինբուրգում տղամարդը մեկ տարի ապրել է իր մոր մումիֆիկացված դիակի հետ: Այս մասին հայտնում է URA.RU-ն:

Կնոջ որոնումներն սկսվել են նրա անհետ կորելու վերաբերյալ հարևանների ահազանգերից հետո: Երբ ոստիկանները բացել են բնակարանի դուռը, այնտեղ հայտնաբերել են 1935 թվականին ծնված կնոջ դին: Նշվում է, որ նրա հետ ապրելիս է եղել որդին, ով հաշվառված է բժիշկների մոտ և գրեթե չի խոսում ու հոտեր չի զգում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում կպարզվի կնոջ մահվան պատճառը: Փորձաքննության արդյունքում քննիչները մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ