Ռուսաստանում ռիսկային խմբի մարդկանց զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ կսկսվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Դրանից հետո դեղամիջոցը հասանելի է կդառնա նաև մարզերում, հավելել է նա: Հետգրանցման հետազոտությունները կսկսվեն այս շաբաթ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կամավորների խմբեր են հավաքագրվում` 40 հազար մարդ: Դրանք պլացեբո-վերահսկվող ուսումնասիրություններ են, որոնք մեզ թույլ կտան այդ թվում մեծ թվով բնակչության շրջանում հետեւել բոլոր նրբություններին եւ դետալներին: Մենք տեսնում ենք, որ պատվաստանյութն արդյունավետ է եւ անվտանգ»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Օգոստոսին ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել էր COVID-19-ի դեմ աշխարհի առաջին պատվաստանյութը, որը մշակվել էր Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից: Դեղամիջոցը ստացել է Sputnik V անվանումը:
Հաղորդվում է, որ իմնադրամը հայտեր է ստացել ավելի քան 20 երկրից` միլիարդ դոզա գնելու համար: Նա նշել է, որ Ռուսաստանը պայմանավորվել է հինգ երկրում պատվաստանյութի արտադրության վերաբերյալ, առկա հզորությունները թույլ են տալիս տարեկան 500 միլիոն դեղաչափ արտադրել: