Ո՞ր թեյն է օգտակար, եւ ո՞ւմ համար է վտանգավոր թեյ խմելը

Ամենաանվտանգ թեյը ուլունն է, քանի որ այն ալերգիա չի առաջացնում, լավացնում է նյութափոխանակությունն ու նպաստ նիհարեցմանը: նման կարծիք է հայտնել Վոլգոգրադից սննդաբան Աիդա Կիրիմովան, հաղորդում է «Վեչերնի Վոլգոգրադ»-ը:

Սակայն ուլունը խորհուրդ է տրվում ոչ բոլորին: Մարդիկ, ովքեր խոց, գաստրիտ եւ երիկամների հետ կապված խնդիր ունեն, պետք է զերծ մնան նման թեյ օգտագործելուց՝ պնդում է մասնագետը:

Նրա խոսքով՝ պուերը նույնպես թեյի եզակի տեսակ է, քանի որ այն չի բարձրացնում ստամոքսի թթվայնություն, եւ այն կարելի է խմել նույնիսկ խոցի եւ գաստրիտի ժամանակ:

Ցածր ճնշում ունեցող մարդկանց այդ թեյը առույգություն կհաղորդի:

Սննդաբանը նախազգուշացնում է, որ պուերն արգելված է խմել բարձր ջերմության, հղիության, գլաուկոմայի, հիպերտոնիայի, միզաքարային հիվանդության, աթերոսկլերոզի, սրտանոթային հիվանդությունների, երիկամայի հիվանդությունների ժամանակ: Ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում այդ թեյը տալ 3 տարեկան երեխաներին:

Կարկադեն ս օգտակար հատկություններ ունի: Կարմիր թեյը հակացուցված է խոցի, աթերոսկլերոզի եւ անքնության ժամանակ:

Մասնագետը հիշեցնում է, որ կարկադեի ընդունման ժամանակ պետք է հետեւել ջերմաստիճանին, այլապես խմիչքը վնաս կհասցնի օրգանիզմին: Շատ տաք կարմիր թեյը խախտում է լորձաթաղանթի ամբողջականությունը, սառը՝ հանգեցնում է աղեստամոքսային տրակտի լորձի լճացման, իսկ շատ թունդ կարկադեն միգրեն եւ դյուրագրգռություն է սադրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ