Բայրոյթի համալսարանի մասնագետները ստեղծել են մի նյութ, որը կարող է վերացնել բակտերիալ կամ սնկային ինֆեկցիայով վարակվելու ռիսկը եւ հեշտացնել բուժման գործընթացը: Ինչպես հայտնում է Science Daily-ն, խոսքը նանոկառուցված նյութի մասին է, որը հիմնված է սարդի մետաքսի սպիտակուցների վրա:
Այս նյութը կանխում է բակտերիաների եւ սնկերի կողմից գաղութացումը եւ միաժամանակ նպաստում է մարդու հյուսվածքների վերականգնմանը: Նյութը կարող է իդեալական լինել իմպլանտների, վիրակապերի, պրոթեզների եւ նույնիսկ կոնտակտային լինզաների համար:
Նյութը հիմնված է բիոտեխնոլոգիապես արտադրված սարդի մետաքսի սպիտակուցների վրա: Արդյունքում այն կանխում է պաթոգեն միկրոբների կպչելը՝ նույնիսկ ստրեպտոկոկները, որոնք դիմացկուն են շատ հակաբակտերիալ միջոցների հանդեպ, չեն կարողացել նստել նյութի մակերեւույթին։
Մասնագետների խոսքերով՝ այս նյութը երաշխավորում է մարդու բջիջների ակտիվ բազմացումը, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել վերքերին դրվող վիրակապերի մեջ, մաշկի փոխպատվաստման եւ ցանկացած իմպլանտացիայի գործընթացում: Ի տարբերություն այլ նյութերի, որոնք նախկինում օգտագործվել են հյուսվածքների վերականգնման համար, այս դեպքում վարակի վտանգը լիովին բացառվում է:
Եվ արդյունքը չի ստացվում է պաթոգենների վրա թունավոր ազդեցության հաշվին՝ գաղտնիքը հենց նյութի կառուցվածքի մեջ է, ինչը անհնար է դարձնում մակերեւույթին պաթոգենների ամրանալը: