Վան քաղաքից 26 կմ հեռավորության վրա գտնվող Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) հայտնաբերված նեկրոպոլի (դшմբшրшնադաշտ) տարածքում թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել: Տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Սարդուրի 2-րդի կառուցած բերդի տարածքում իրականացվող պեղումները գլխավորում է Վանի «100-րդ տարի» համալսարանի Հնագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն:
3-րդ տարին շարունակվող պեղումների արդյունքում նախկինում հայտնաբերված 2750 տարվա գերեզմшնների ուսումնասիրությամբ ուրարտական պետության այդ հատվածում հայտնաբերվել էին թшղումն իրականացնելու 4 ձևեր: Դրանցից առաջինը՝ դիшկիզումից հետո մոխիրը կճուճի (սափորի) մեջ դնելով թաղելու ձևն է, երկրորդը՝ դшմբшրшններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմшնները և չորորդը՝ ուղղակի հողի մեջ թшղելը:
Շարունակվող պեղումների արդյունքում օրերս հայտնաբերվել է հուղшրկшվորությшն 5-րդ տարբերակը: 50քմ տարածքում հայտնաբերված գերեզմшնները գրեթե ամբողջությամբ կառուցված են ավազաքարերից: Նոր հայտնաբերված 5-րդ ձևով ենթադրաբար թшղել են կառավարիչներին: Նշվում է, որ այդ գերեզմшններն ունեն ավազաքարերից շինված ցուցանակներ, որոնք կարող են հասնել 1-ից 4 հատի: Աշխատանքները ղեկավարող թուրք պրոֆեսորի խոսքով իրենք առաջին անգամ են հանդիպում կանգնեցված գերեզմшնшքшրերով ուրարտական շրջանի գերեզմшնների:
Չավուշօղլուն ավելացրել է նաև, որ այս ձևով կառուցված գերեզմшններում հшնգուցյшլների թшղումը կшտшրվել է ինչպես դիшկիզման եղանակով այնպես էլ սովորական եղանակով:
Հիշեցնենք, որ ըստ ավանդության՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճшկшտшմարտից հետո Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, որ անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի։