Հայտնի է այն գործոնը, որը կորոնավիրուսով հիվանդներին մահվան է հասցնում

Միացյալ Նահանգների Մաունթ Սինայ բժշկական համալիրի գիտնականները գտել են կորոնավիրուսով հիվանդի ապրելու հնարավորությունները որոշելու միջոց: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Նշվում է, որ բարդությունների և մահվան հանգեցնող հիմնական գործոններից մեկը ցիտոկիններն են, մասնավորապես, IL-6-ը և TNF-α-ն: Այս մոլեկուլների բարձր մակարդակ է հայտնաբերվել COVID-19 -ի ծանր տեսակով տառապող հիվանդների արյան մեջ:

Գիտնականներն ասում են, որ աշխարհում արդեն փորձարկում են դեղամիջոցներ, որոնք ազդում են IL-6 ազդանշանների փոխանցման վրա: Նրանք նաև ընգծել են, որ ցիտոկինների հետագա ուսումնասիրությունը և դրանց բլոկատորների ազդեցությունը կորոնավիրուսային վարակի ընթացքի վրա կարող են մեծապես թեթևացնել COVID-19- ի հետ աշխատող բժիշկների աշխատանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ