Ճակնդեղը փրկում է բազմաթիվ հիվանդություններից. սննդաբաններ

Ինչպես հաղորդում է РИА Новости- ն, արևմտյան սննդաբանները համարում են, որ ճակնդեղը պետք է ուտել հում կամ թխել: Մասնագետները կարծում են, որ դա հիանալի մթերք է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և ստամոքս-աղիքային տրակտի կարգավորման համար:

Ճակնդեղը հարուստ է բջջանյութով, A և C վիտամիններով, տիամինով, նիացինով, երկաթով, կալցիումով, ֆոսֆորով և սպիտակուցներով: 100 գրամ ճակնդեղի մեջ կան շատ ակտիվ նյութեր. ավելի քան 128 միլիգրամ ալկալոիդ, 16 միլիգրամ բուսական ստերոիդ, 6 միլիգրամ ֆլավոնոիդներ, 115 միլիգրամ տերպենոիդներ, 3 միլիգրամ սապոնիններ և 11 միլիգրամ բետա-կարոտին:

Այս ամենը ճակնդեղին թույլ է տալիս կանխել ներքին բորբոքումները, կարգավորել արյան ճնշումը՝ միաժամանակ ուժեղացնելով բնական դետոքսիկացումը (լյարդի միջոցով տոքսինները զտելը): Զուգահեռաբար, ճակնդեղը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և բջջանյութի միջոցով բարելավում է աղիների աշխատանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ