Մասնագետները նկատում են, որ հարավային կիսագնդում, որտեղ ձմեռը մոտենում է ավարտին, գրիպի տարածումն անհամեմատ ավելի դանդաղ է եղել՝ շնորհիվ կորոնավիրուսի համավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների։ Այս թեմայով լայնածավալ հոդված է հրապարակել Associated Press լրատվական գործակալությունը։
Որոշ մասնագետներ ակնկալում են, որ գրիպի դեպքերը քիչ կլինեն նաև այն ժամանակ, երբ Հյուսիսային կիսագնդում ցրտերը վրա հասնեն։ Ըստ մասնագետների՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը և մարդաշատ վայրերից խուսափելը պաշտպանում են ոչ միայն կորոնավիրուսից, այլև ցանկացած շնչառական վարակից։
Չնայած դրան՝ ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը ամերիկացիներին կոչ է արել աշնանը զանգվածային պատվաստումներ կատարել գրիպի դեմ, որպեսզի հիվանդանոցները ստիպված չլինեն գործ ունենալ երկու համաճարակի հետ