Չինաստանում կփորձարկեն միջատների բջիջներից ստացված պատվաստանյութ

Չինաստանի իշխանությունները հաստատել են կամավորների վրա միջատների բջիջներից պատրաստված կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները: Այդ մասին հաղորդել է Синьхуа գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ նապաստակների և պրիմատների վրա նախնական փորձարկումները ցույց են տվել, որ դեղն ի վիճակի է օրգանիզմում առաջացնել իմունային պատասխան կորոնավիրուսին ներարկումից հետո 7 կամ 14 օրվա ընթացքում, առանց ակնհայտ կողմնակի բարդությունների:

Սիչուանի համալսարանի գիտնականների մշակած միջոցի փորձարկումը հաստատվել է դեղամիջոցների վերահսկման պետական կառույցի կողմից: Սա կլինի երկրում միջատների բջիջներից ստացված առաջին պատվաստանյութի փորձարկումը:

Նշվում է, որ անհրաժեշտ խառնուրդը ստացվել է ՝ SARS-CoV-2 վիրուսի գեները վիրուսային սպիտակուցներ աճեցնելու ունակ միջատների բջիջներում տեղադրելով: Այս տեխնոլոգիան հարմար է պատվաստանյութի զանգվածային արտադրության համար

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ