Գիտնականներն ուսումնասիրել են սուրճի ազդեցությունը լյարդի վրա: Նրանց խոսքով` եթե աշխարհում յուրաքանչյուր ոք օրական առնվազն երկու բաժակ սուրճ խմի, դա կարող է հարյուր հազարավոր մարդկանց փրկել լյարդի քաղցկեղից, հայտնում է РИА Новости-ն: Պարզվել է, որ օրական 2-3 բաժակ սուրճ խմելը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 38% -ով, իսկ դրանից մահանալու վտանգը նվազում է 46% -ով:
Օրական առնվազն չորս բաժակ սուրճ խմելը հանգեցնում է ցուցիչի նվազմանը համապատասխանաբար 41% և 71%-ով: Այս եզրակացություններն արվել են 2016 թվականին լյարդի քաղցկեղի դեպքերի վերլուծության հիման վրա (այս ժամանակահատվածի մահացության վիճակագրությունն ընդգրկել է ավելի քան 240 000 մարդու): Բացի մահացության ցուցիչներից, հաշվի են առնվել նաև հետազոտվողների սննդային սովորությունները:
Հավաքvած տվյալների հիման վրա փորձագետները ստեղծել են մոդել, որը կանխատեսում է՝ ամեն օր 2 բաժակ սուրճ խմելու դեպքում լյարդի քաղցկեղից 452 861-ով ավելի քիչ մարդ կմահանար: Եվ 4 բաժակ խմելու սովորությունը կփրկեր 723 287 մարդու կյանք: Մասնագետները կոչ են անում ամենօրյա սննդակարգին ավելացնել սուրճ: