Շատ արագ շերտավոր խմորի բաղադրատոմս. Այն կարելի է օգտագործել ինչպես քաղցր, այնպես էլ աղի թխվածքների համար:

Համեղ, նուրբ շերատվոր խմոր պատրաստել կարելի է տարբեր բաղադրատոմսերով: Այսօր կներկայացնենք շատ պարզ և հեշտ տարբերակ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

1կգ ալյուր
800գ կարագ
2 ձու
1թ.գ. աղ
2ճ.գ. 5-7% քացախ
350մլ սառը ջուր

Պատրաստման եղանակ.

Քերել կարագը՝ այն անդադար ալյուրի մեջ թաթախելով:
Խառնել կարագն ու մաղած ալյուրը:

Խորը տարայի մեջ խառնել աղը, քացախը և ձուն: Ավելացնել սառը ջուրը և խառնել՝ մինչ միասեռ զանգված ստանալը:
Խառնել հեղուկ զանգվածն ու կարագ և ալյուրի խառնուրդը: Հեղուկը հարկավոր է քիչ-քիչ ավելացնել՝ անդադար ձեռքերով խառնելով:
Հունցել խմոր:

Խմորից մեծ գունդ ձևավորել, բաժանել երկու հավասար մասի: Փաթաթել սննդային տոպրակով: Պահել սառնարանում առնվազն 2 ժամ:
Խոմրը պատրաստ է: Այն կարելի է օգտագործել ինչպես քաղցր, այնպես էլ աղի թխվածքների համար:

Բարի ախորժակ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ