Թե ի՞նչպես Կարեն Դեմիրճյանը փրկեց Մեղրին ԽՍՀՄ տարիներին

70-80-ական թվականներին սկսվեց լայն թափով կառուցվել Բաքու Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհը, որը բնականաբար պետք է անցներ Մեղրու շրջանի տարածքով Արաքս գետի ափով: Թվում էր, թե ուր որ է հագուրդ կտրվեր թուրքերի երազանքին և հող կնախապատրաստվեր Մեծ Թուրանի ծրագրի իրականացման համար:

Մեղրու սահմանագծի մոտ ծրագրի հեղինակների առջև դրվեց արգելափակոց: Նրանք հանդիպեցին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, մեծ հայրենասեր, իմաստուն քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անզիջում կամքին:

Հայաստանի իշխանությունների նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի արտաքին ճնշումները ապարդյուն անցան: Եվ դա այն դեպքում, երբ Հեյդար Ալիևը Խորհրդային Միությունում կարևոր հեղինակություն էր, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:

Հավանաբար շատերը հիշում են այդ տարիներին նեղ միջավայրում արտահայտած, հետո այդ շրջանակներից հասարակական հնչեղություն ստացած քաղաքական մեծ գործչի խոսքերը «…միայն իմ դիակի վրայով կանցնի այդ ճանապարհը»:

Կարեն Դեմիրճյանը Ֆադեյ Սարգսյանի հետ միասին ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նիստում ոչ մեկ անգամ են հանդես եկել այդ շինարարության դեմ, հիմնավորելով դրա աննպատակահարմարությունը:

Թվում էր հարցը փակված է: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ռազմական գերատեսչություններին և ճանապարհը ճանաչվել էր ռազմաստրատեգիական կարևոր նշանակության: Գործին միջամտել էր մարշալ Սոկոլովը: Պայքարել ռազմաարդյունաբերական համակարգի հետ դժվար էր, համարյա անիմաստ…

Ճանապարհը չկառուցվեց: Այդ գործում Կարեն Դեմիրճյանին օգնեցին շատերը, հատկապես Ֆադեյ Սարգսյանը և Վլադիմիր Մովսիսյանը, սակայն վերջին հաշվով հարցի լուծումը կախված էր միայն Դեմիրճյանի համաձայնությունից:

Որպեսզի պարկերացնեք վտանգի աստիճանը, որին ենթարկեց իրեն Դեմիրճյանը, ներկայացնում ենք մի երկխոսություն, որը տեղի է ունեցել մի բարձրաստիճան անձի և Ռիմա Դեմիրճյանի միջև.

– Ռիմա Աղասիևնա, խորհուրդ տվեք Կարեն Սերոբիչին, որպեսզի նա համաձայնվի ճանապարհի շինարարությանը, չէ՞ որ նրան չեն ների:
– Իսկ ժողովուրդը կների՞, եթե նա սկսի բաժանել Հայաստանի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածքները:
– Վերջ տվեք, Ռիմա Աղասիևնա, թող համաձայնվի, չի փոշմանի: Իր համար լավ կլինի:

– Գիտե՞ք, ես երբեք չեմ խառնվում Կարեն Սերոբիչի գործերին: Նա այն մարդը չէ, և ինքս էլ չեմ կարող ինձ թույլ տալ նման բաներ: Սակայն այս անգամ խոստանում եմ անպայման միջամտել և ասել նրան, որպեսզի ոչ մի դեպքում չհամաձայնվի:
– Ձեր գործն է, բայց իմացեք, դուք կրակի հետ եք խաղում: Այս բոլորը ես ասացի ձեր բարին կամենալով…

Կարեն Դեմիրճյան

70-80-ական թվականներին սկսվեց լայն թափով կառուցվել Բաքու Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհը, որը բնականաբար պետք է անցներ Մեղրու շրջանի տարածքով Արաքս գետի ափով: Թվում էր, թե ուր որ է հագուրդ կտրվեր թուրքերի երազանքին և հող կնախապատրաստվեր Մեծ Թուրանի ծրագրի իրականացման համար: Մեղրու սահմանագծի մոտ ծրագրի հեղինակների առջև դրվեց արգելափակոց: Նրանք հանդիպեցին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, մեծ հայրենասեր, իմաստուն քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անզիջում կամքին:

Հայաստանի իշխանությունների նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի արտաքին ճնշումները ապարդյուն անցան: Եվ դա այն դեպքում, երբ Հեյդար Ալիևը Խորհրդային Միությունում կարևոր հեղինակություն էր, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ: Հավանաբար շատերը հիշում են այդ տարիներին նեղ միջավայրում արտահայտած, հետո այդ շրջանակներից հասարակական հնչեղություն ստացած քաղաքական մեծ գործչի խոսքերը «…միայն իմ դիակի վրայով կանցնի այդ ճանապարհը»: Կարեն Դեմիրճյանը Ֆադեյ Սարգսյանի հետ միասին ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նիստում ոչ մեկ անգամ են հանդես եկել այդ շինարարության դեմ, հիմնավորելով դրա աննպատակահարմարությունը: Թվում էր հարցը փակված է:

Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ռազմական գերատեսչություններին և ճանապարհը ճանաչվել էր ռազմաստրատեգիական կարևոր նշանակության: Գործին միջամտել էր մարշալ Սոկոլովը: Պայքարել ռազմաարդյունաբերական համակարգի հետ դժվար էր, համարյա անիմաստ…Ճանապարհը չկառուցվեց: Այդ գործում Կարեն Դեմիրճյանին օգնեցին շատերը, հատկապես Ֆադեյ Սարգսյանը և Վլադիմիր Մովսիսյանը, սակայն վերջին հաշվով հարցի լուծումը կախված էր միայն Դեմիրճյանի համաձայնությունից: Որպեսզի պարկերացնեք վտանգի աստիճանը, որին ենթարկեց իրեն Դեմիրճյանը, ներկայացնում ենք մի երկխոսություն, որը տեղի է ունեցել մի բարձրաստիճան անձի և Ռիմա Դեմիրճյանի միջև.

– Ռիմա Աղասիևնա, խորհուրդ տվեք Կարեն Սերոբիչին, որպեսզի նա համաձայնվի ճանապարհի շինարարությանը, չէ՞ որ նրան չեն ների:

— Իսկ ժողովուրդը կների՞, եթե նա սկսի բաժանել Հայաստանի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածքները:

— Վերջ տվեք, Ռիմա Աղասիևնա, թող համաձայնվի, չի փոշմանի: Իր համար լավ կլինի:

— Գիտե՞ք, ես երբեք չեմ խառնվում Կարեն Սերոբիչի գործերին: Նա այն մարդը չէ, և ինքս էլ չեմ կարող ինձ թույլ տալ նման բաներ: Սակայն այս անգամ խոստանում եմ անպայման միջամտել և ասել նրան, որպեսզի ոչ մի դեպքում չհամաձայնվի:

— Ձեր գործն է, բայց իմացեք, դուք կրակի հետ եք խաղում: Այս բոլորը ես ասացի ձեր բարին կամենալով…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ