Ենգիբարյանն ու Վիսոցկին ընկերներ էին․ Հետաքրքիր մանրամասներ բացահայտում է Վիսոցկու այրին

Նա ապրեց ընդամենը 37 տարի, երկար փնտրեց ինքն իրեն ու գտավ, երբ արդեն 22 ամյա էր, մեկ ու կես տասնամյակ հուզեց, մեկ ու կես տասնամյակ զվարճացրեց: Նա Լեոնիդ Ենգիբարյանն է՝ հանճարեղ ու նուրբ հոգին: Չեխ լրագրողները նրան անվանում էին «ծաղրածու, որի հոգում աշուն կա», նա ԽՍՀՄ-ի միակ լիրիկ-ծաղրածուն էր, իր ժամանկների ինտելեկտուալը, ռոմանտիկն ու փիլիսոփան։ Ռուս պոետ Վիսոցկին նրան համարում էր տաղանդավոր արտիստ, որը նաև իր ընկերն էր։

Ենգիբարյանն ու Վիսոցկին ընկերներ էին։Վիսոցկու այրին՝ Մարիա Վլադին, որը հեղինակել է «Владимир, или Прерванный полет» գիրքը՝ պատմող Վլադիմիր Վիսոցկու մասին, նշում էր, որ Ենգիբարյանը Վլադիմիրի ամենասիրելի արտիստներից մեկն էր։ Ինքը՝ գրքի հեղինակը գրում էր.

«Նա երիտասարդ է, նրա մեջ ամեն բան հիասքանչ է։ Նա նույնպես պոետ է, նա ստիպում է հանդիսատեսին լաց լինել ու ծիծաղել՝ թե մեծերին, թե փոքրերին։ Այս հրաշագործը գողացել է առաջատարի դիրքը Օլեգ Պոպովից և այլ ավանդական ծաղրածուներից։ Նա աշխատում է մինորային երանգների մեջ։ Ոչ մի թխվածքի կրեմ՝ դեմքին, ոչ մի կարմիր քիթ, ոչ մի հսկայական տրեխ… Ափսեներ կոտրելով՝ նա տեղափոխում է հանդիսատեսին խելահեղ ծիծաղից դեպի քար լռություն …»

Մահվանից առաջ Ենգիբարյանին հաջողվեց իրականացնել իր վաղեմի երազանքը. նա ստեղծեց մնջախաղի թատրոն։ Հավանաբար Ենգիբարյանը շուտ ուրիշ նպատակների էլ կիրագործեր, եթե մահը վրա չհասներ այդքան շուտ։ Հանրահայտ ծաղրածուն հանկարծամահ եղավ՝ սրտի կանգի հետևանքով։

Վլադիմիր Վիսոցկին շատ ծանր տարավ սիրելի արտիստի ու ընկերոջ մահը. Մարիան գրում է.
«Մի օր քեզ զանգահարեցին։ Ես տեսա՝ ինչպես սևացավ քո դեմքը։ Դու ցած դրեցիր խոսափողը և սկսեցիր լաց լինել՝ ջահել տղայի պես։ Ես գրկեցի քեզ, դու սկսեցիր գոռալ՝ «Ենգիբարովն է մահացել, այսօր՝ առավոտյան Գորկու փողոցում նրա ինքնազգացողությունը վատացել է. ոչ ոք նրան չի օգնել, բոլորը մտածել են՝ ուղղակի խմած է»…

8 տարի անց նույն օրը՝հուլիսի 25 -ին մահացավ Վլադիմիր Վիսոցկին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ