Աղբամանների մոտ տեղադրված տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է քաղաքացին շինաղբը թափում անթույլատրելի մասում։
Ավելի վաղ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում լավ նորություն էր հայտնել․․․
Մեծ քաղաքներում աղբահանությունը աղբի կառավարման «այսբերգի» միայն վերին՝ երեւացող մասն է: Հիմնական խնդիրը աղբի տեսակավորումն ու վերամշակումն է, որը մեր քաղաքի մասշտաբով երբեք չի արվել:
Մենք անշտապ, բայց վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ: Արդեն մի քանի շաբաթ համայնքին պատկանող մեքենան տեսակավորում է ստվարաթուղթը, շուտով եւս չորսը կմիանան գործին ու տնտեսվարողներից կհավաքեն ստվարաթղթե թափոնները:
Այնուհետեւ նախատեսում ենք առանձին՝ տարբերվող գույնով աղբամաններ դնել՝ բնակելի տարա ծքներից ստվարաթուղթը հավաքելու համար: Ստվարաթղթից հետո կսկսենք վերամշակել պլաստիկը, ապակին եւ այդպես շարունակ: