Այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է

1958 թվականի այս օրը ծնվել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը։ Նա բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է։ Ջեքսոնին են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (History 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) և ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 միլիոն դոլար):

Այս տաղանդավոր արտիստը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Նա այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ 15 անգամ արժանացել է Գրեմի մրցանակի։

Մայքլ Ջեքսոնի մյուս առավելությունը մարդասեր լինելն էր. ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թ. հունիսի 23-ին Մայքլ Ջեքսոնը «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով։

Մայքլն ամուսնացած է եղել 2 անգամ։ 1984 թվականից մինչ 1996թ-ը նրա կինն էր Էլվիս Փրեսլիի դուստր՝ Լիզա-Մարիյա Փրեսլին։ 1996 թվականի նոյեմբերին, Լիզա-Մարիյա Փրեսլիի հետ ամուսնալուծվելուց հետո, Ջեքսոնը ամուսնացել է նախկին բուժքույր Դեբբի Ռոուի հետ, որից նա ունի 2 երեխա՝ Պրինց Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն և Պերիս-Մայքլ Կատրին Ջեքսոն։ 1999 թվականին Դեբբի Ռոուն և Մայքլը ամուսնալուծվեցին։ 2-րդ որդին՝ Պրինց Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն Կրտսերը ծնվել է փոխարինող մոր շնորհիվ։

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ հունիսի 25-ին։ Արտիստը ուշագնաց է եղել իր վարձակալած տանը։

Բժիշկները սիրտ-թոքային վերակենդանացում են անցկացրել, որը շարունակվել է մինչ շտապօգնության մեքենան հասել է Կալիֆորնիական համալսարանի բուժկենտրոն (UCLA)։

Այդ փորձերը անհաջող էին, ժամը 14:26 րոպեին բժիշկները գրանցել են «փոփ արքայի» մահը։

Մայքլ Ջեքսոնի մահից մի քանի ժամ անց, MJJcommunity-ի՝ ամենամեծ ֆան-ակումբի տնօրեն Գերի Թեյլորը հայտարարել է՝
ամենաքիչը 12 երկրպագու ինքնասպան է եղել Մայքլ Ջեքսոնի մահվան լուրից հետո: Մայքլը չէր ցանկանա, որ նրա երկրպագուները ինքնասպան լինեին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ