ՀԱՀ-ում առյուծները հոշոտել են իրենց տիրոջը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում երկու առյուծները հոշոտել են 68 ամյա տղամարդուն, ով տարիներ առաջ փրկել էր գազաններին և պահում էր իր սեփական սաֆարի- պարկում: Այս մասին հայտնում է Telegraph-ը:

Կենդանասեր Վեստ Մետյուսոնի առյուծների հետ զբոսանքի էր դուրս եկել: Գիշատիչները հանկարծակի հարձակվել են նրա վրա և մահացու վնասվածքներ հասցրել:

Կենդանասերի բարեկամներից մեկը նշել է, որ ամենայն հավանակությամբ առյուծները նպատակ չեն ունեցել վնասել իրենց տիրոջը: Նրանք պարզապես խաղացել են տղամարդու հետ:

Մետյուսոնը առյուծներին տարիներ առաջ փրկել էր, որսորդական ֆերմայից նրանց տեղափոխել էր իր սաֆարի- պարկը:

Պարբերականը նշում է, որ նույն առյուծները ևս մեկ մարդու էին հոշոտել երեք տարի առաջ: Այդ ժամանակ Մետյուսոնը նշել էր, որ գազաններն ագրեսիվ չեն:

Այժմ առյուծները գտնվում են ոչնչացման եզրին գտնվող վայրի կենդանիների համար նախատեսված մեկուսարանում, որտեղից նրանց բաց կթողնեն վայրի բնություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ