Ներս մտնելիս հանել կոշիկները. Արևելյան կանոններ առաջին դասարան հաճախող երեխաների համար

Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր հրապարակում է արել․

Ճապոնիայում մինչև երեխային առաջին դասարան ուղեկցելը, ծնողը պետք է վստահ լինի և հետևի, որ իր երեխան վարքագծի ներքոնշյալ տարրական կանոններին տիրապետում է, և ինքը` ծնողը ևս դրանք պատշաճ ձևով կատարի.

«Վարքագծի հիմնական կանոններ» բաժին.

  • 1) Համակ ուշադրությամբ լսել, երբ ինչ-ոչ մեկը խոսում է։
  • 2) Ողջունել այլ մարդկանց և հստակ ու ձայնի չափավոր բարձրությամբ պատասխանել հարցերին։
  • 3) Հստակ գիտակցել, որ այլոց իրերը Ձեզ չեն պատկանում։
  • 4) Ներս մտնելիս հանել կոշիկները և կոկիկ դնել դրանց համար նախատեսված տեղում։
  • 5) Աթոռին նստած ժամանակ մեջքն ուղիղ պահել։
  • 6) Մշտապես լինել մաքուր և արդուկված հագուստով։
  • 7) Ձեր գրասեղանն ու շրջապատող իրերը պահեք կոկիկ և հավաք վիճակում։
  • 8) Անպայման պետք է շուտ քնել և ինքնուրույն շուտ էլ արթնանալ։
  • 9) Առավոտյան լավ նախաճաշել։
  • 10) Չմոռանալ մաքրել ատամները։
  • 11) ԵՐԲԵՔ ՉՍՏԵԼ։ Դա թունավորում է հոգին։

«Ընկերների հետ հարաբերություններ» բաժին.

  • 1) Երբեք առաջին դասարանցիներին չթողնել միայնակ։
  • 2) Եթե որևիցե մեկն ինչ-որ խնդիր ունի, օգնե’ք կամ առնվազն փորձե’ք օգնել։
  • 3) Երբեք վատ մի’ արտահայտվեք Ձեր ընկերների մասին։
  • 4) Կարողանալ հարմարվել, խաղալ և սովորել ցանկացած մեկի հետ։
  • 5) Կարողանալ ոչ միայն ինքնուրույն խաղալ, այլև վայելք ապրել` խաղալով բոլորի հետ։
  • 6) Խաղալ մաքուր օդին` ֆիզիկապես զարգանալու և բնության գրկում հանգստանալու կարողություն ձեռքբերելու համար։
  • 7)Եթե սխալ եք թույլ տվել, ապա անպայման անկեղծորեն ու ազնվությամբ ներողություն խնդրեք։

Հետաքրքիր է` քանի ծնող է այս պարզ կանոնների շուրջ մտածում և աշխատանքներ տանում իր առաջին դասարանի երեխայի հետ։

Արևելյան կանոններ առաջին դասարան հաճախող երեխաների համարՃապոնիայում մինչև երեխային առաջին դասարան ուղեկցելը, ծնողը…

Posted by Anna Kostanyan on Thursday, 27 August 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ