Արյունակից եղբորից 6 երեխա լույս աշխարհ բերած մայրը սպանել է իր 2 տղաներին եւ փորձել է սպանել մյուս երեխաներին

Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքի 35-ամյա բնակչուհի Սառա Բարրասը սպանել է իր երկու որդիներին և փորձ է կատարել սպանել մյուս չորս երեխաներին, որոնց նա լույս աշխարհ է բերել իր արյունակից եղբորից: Հետաքրքիր է, որ սոցիալական ծառայությունների աշխատակիցները Բարրասին բնութագրել են որպես օրինակելի և հոգատար մայր, հայտնում է Daily Mail-ը:

Բարրասը երեխաներ է ունեցել արյունակից եղբորից՝ Բրենդոն Մաչինից: Միևնույն ժամանակ, խնամակալության մարմինները կարծել են, որ կինը պարզապես օգնում է իր հարազատին և չգիտեին, որ նա է երեխաների հայրը:

Սոցիալական ծառայությունների զեկույցում ասվում է, որ չկա որևէ ապացույց, որ Բարրասի և Մաչինի գործողությունները կանխատեսելի էին:

Անցյալ տարի Շեֆիլդի դատարանը պարզել էր, որ ծնողները մեղսակից են 14 և 13 տարեկան երկու տղաների սպանության մեջ:

Պարզվել է նաև, որ նրանք ծրագրում էին սպանել իրենց մյուս չորս երեխաներին:

Նրանք փորձել են երեխաներին թունավորել դեղերի խառնուրդով, բայց ծրագիրը ձախողվել է: Հետո ամուսինները որոշել են լոգարանում խեղդել նրանցից մեկին:

Բարասը և Մաչինը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Նրանք կկարողանան պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմել 35 տարի հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ