Արփին, Սոնան, Ագան, Պզոյի կինը` Սամվել Ալեքսանյանի դստեր ծնունդին

Սամվել Ալեքսանյանի դստեր ծննդյան արարողության տեսագրությունը հայտնվել է համացանցում։ Տեսանյութում երևում է մի քանի հայտնի դեպքեր, որոնք ներկա են գտնվել այնտեղ։

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանին են պատկանում մի շարք ռեստորաններ և սննդի մատուցման ու տոնական միջոցառումներ կազմակերպելու սրահներ, որոնցից առավել հայտնին է Հրազդանի ձորում գտնվող Փարվանա ռեստորանը։ Այստեղ հաճախ են այցելում Իրանից ժամանած զբոսաշրջիկները։ Այն նաև դպրոցականների համար հանդիսանում է Վերջին զանգի միջոցառման անցկացման վայր։ Կազմակերպվում են նաև հարսանյաց հանդիսություններ, որոնց ժամանակ տեղի ունեցող հրավառության հետևանքով երբեմն հարակից անտառում հրդեհ է բռնկվում։

Նա հանրության որոշակի շրջանակների մոտ հայտնի է իր կատարած բարեգործություններով, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ։

Ս.Ալեքսանյանի կատարած բարեգործությունները հիմնականում ընդգրկում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, որտեղից էլ նա ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նա պարբերաբար օգնություն է տրամադրում համայնքի դպրոցներին ինչպես դասարաններ վերանորոգելու և նոր գույք գնելու, այնպես էլ վերջին զանգի միջոցառումները ֆինանսավորելու տեսքով։

Սամվել Ալեքսանյանը նաև անվճար լավաշ է բաժանում Մալաթիա-Սեբաստիա համայնքի անապահով այն բնակիչներին, ովքեր լավաշի ստացման վայր են ներկայանում անձնագրով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ