Չեզոքացնող հակամարմինները լիարժեք պաշտպանություն են ապահովում կորոնավիրուսով կրկին վարակվելուց: Այս մասին ասվում է Journal of Clinical Microbiology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, իսկ կարճ ներկայացված է EurekAlert-ում մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես պատմում է Lenta.ru-ն, հետազոտողները հակամարմիններ են հայտնաբերել 3 մարդու մոտ, որոնք եղել են Սիեթլից 2020թ․ մայիսին դուրս եկած ձկնորսական նավում: Ընդհանուր առմամբ, SARS-CoV-2-ը գտնվել է 122 հոգուց 104-ի մոտ: Սակայն չեզոքացնող հակամարմիններ ունեցող մարդիկ առողջ են մնացել նավարկության ընթացքում եւ դրանից հետո: Սա ապացուցում է, որ տեսականորեն հնարավոր է ստեղծել կորոնավիրուսի դեմ բավականաչափ արդյունավետ պատվաստանյութ, որը թույլ կտա կանգնեցնել համավարակը:
Միաժամանակ, վարակվածների զգալի մասը նշում է, որ խաչաձեւ իմունիտետի ցանկացած ձեւ, որը առաջանում է նախկինում շնչառական վարակներ տարած մարդու մոտ, COVID-19-ի դեմ էական պաշտպանություն չի ապահովում:
Նշենք, որ չեզոքացնող հակամարմիններ անվանում են սպիտակուցային մոլեկուլները, որոնք պաշտպանում են բջիջները հակագենի կրիչից, որոնց դերում կարող են հանդես գալ վիրուսները կամ մանրէները: Հակամարմինները կպչում են պաթոգենի մակերեսին՝ դրանք դարձնելով ոչ ակտիվ: