Ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարի համար մշակված դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում են Ավստրալիայի Ուոլթերի եւ Էլիզայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է The EMBO Journal ամսագրում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մասնագետները նոր դեղորայքային միացություններ են հայտնաբերել, որը կարող է արգելափակել SARS-CoV-2-ի առանցքային ֆերմենտը՝ PLpro դեուբիկվիտինազը: Այդ միացությունն առկա է բոլոր կորոնավիրուսներում եւ առանցքային դեր է խաղում բջիջների վարակման եւ դրանց ներսում պաթոգենի բազմացման գործում:
Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2-ի մոտ PLpro-ն փոխգործակցում է մարդկային սպիտակուցների հետ՝ պոտենցիալ թիրախներ հայտնաբերելով արդեն առկա դեղամիջոցների համար: Դրանից հետո նրանք դեղորայքային միացության սքրինինգ են անցկացրել:
Դեղամիջոցը, որն ունակ է ինակտիվացնել PLpro-ն, օգտակար է ոչ միայն COVID-19-ի , այլ նաեւ այլ կորոնավիրուսների դեմ, որոնք կարող են հայտնվել ապագայում: