Կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականություն կա, բայց դա չի նշանակում, որ պատվաստանյութն անօգուտ է

Կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականություն կա, բայց դա չի նշանակում, որ պատվաստանյութն անօգուտ է, ասել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դա չի փոխում այն, ինչ մենք անում ենք պատվաստանյութի համար: Դա այլ հարց է՝ մարդիկ կարծում են, թե դա նշանակում է, որ պատվաստանյութը չի գործում: Բայց դա այդպես չէ: Մենք շարունակում ենք պատվաստանյութեր մշակել, եւ մենք անհավատալի առաջընթաց ենք արձանագրել այս հարցում… Այո, հնարավոր է, որ վարակման կրկնակի դեպքեր լինեն, սակայն մենք ունենք մեթոդներ, որոնք կարող են թույլ չտալ մարդկանց վարակվելը»,- հայտարարել է Վան Կերկխովեն:

Ավելի վաղ, ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը հայտարարել էր, որ կազմակերպությունը չի բացառում COVID-19-ով կրկնակի վարակման նոր դեպքերը, բայց այս պահին դրանք եզակի իրավիճակներ են: Հարիսն ընդգծել է, թե ԱՀԿ-ն ակնկալում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը վիրուսի դեմ ավելի ամուր իմունիտետ կառաջացնեն, քան բնական իմունիտետն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ