Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քանի երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որտեղ լավաշ էին թխում: Թարմ թխած լավաշի գայթակղիչ բույրը ստիպում է մտնել քարե պատերով թոնրատուն, որտեղ թոնրի շուրջ նստած կանայք հրաշքներ են գործում: Նրանց հմուտ ձեռքերի տակ ծնվում է անուշաբույր, համեղ ու խրթխրթան լավաշը։Բայց այսօր չգիտես ինչու այս հրաշք հացը հայտնվել է պարաններից կախված վիճակում։Կարծես թե ինչ որ մեկը շփոթել է հագուստի փոխարեն լավաշներն է լվացել։