ԱՄՆ-ում երկնքից ընկած ձուկը ավտովթարի պատճառ է դարձել

ԱՄՆ Թենեսի նահանգում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. մայրուղով ընթացող մեքենայի վրա ձուկ է ընկել՝ դառնալով ավտովթարի պատճառ:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, պերկես տեսակի ձուկը, ընկնելով մեքենայի վրա, հայտնվել է լուսարձակի և դիմացի թափարգելի միջև:

Տեղի բնապահպանական կազմակերպությունը ենթադրություն է արել, որ սպիտակագլուխ պերկեսին պատահաբար գցել է մոտակայքով թռչող թռչունը, որն էլ, գուցե, մեկ այլ գիշատչի զոհ է դարձել: Ընթացքի մեջ գտնվող մեքենայի հետ բախման հետևանքով տուժողներ չեն եղել: 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ