Ծառային մասերում հանդիպող սկյուռիկները ունեն երկար փափուկ պոչեր, սուր եղունգներ և խոշոր ականջներ, հաճախ նաև վրձնի տեսք ունեցող։
Թռչողների մոտ դաստակի վրա առկա է թաղանթ։ Վերգետնյա տարածքներում հանդիպող սկյուռիկները ի տարբերություն մյուս երկուսի ավելի կարճ են, սակայն ունեն ամուր վերջույթներ։
Բոլոր սկյուռիկների մոտ ետին ոտքերն ավելի երկար են, քան առաջինը, բայց 2 անգամից ոչ ավելին։ Ետին ոտքերը՝ 5 մատ, իսկ առջևինները՝ 4 կամ 5։ 4-րդ մատը և՛ առջևի, և՛ ետին ոտքերի մոտ ավելի երկար է։
Մազային ծածկույթը հաստ է և փափուկ։ Մորթու գույնը հիմնականում միատարր է, հանդիպում են նաև կետերով և շերտերով մաշկեր, տատանվում են սև և սպիտակից կարմրավուն և մուգ դեղին գույների մեջ։