Գիտնականներն առաջ են քաշել COVID-19-ի ծագման նոր վարկած, համաձայն որի՝ նոր տիպի կորոնավիրուսն առաջացել է 2012 թվականին Չինաստանի ածխի հանքերում, եւ ոչ Ուհանի «թաց շուկայում», գրում է The Sun-ը։
Եւս ութ տարի առաջ վեց հանքափորներ Յունյան նահանգում վարակվել են հիվանդությամբ, որը հիշեցնում է ատիպիկ թոքաբորբ, չղջիկների արտազատումներին ամնիջապես մոտ գտնվելուց 14 օր անց։
Վեց հանքափորներից երեքը մահացել է։
Բժիշկ Լի Քսուն, որը բուժում էր հանքափորներին, նկարագրել է հիվանդության ախտանշանները․ ուժգին տենդ, չոր հազ, ցավ վերջույթներում, իսկ որոշ դեպքերում նաեւ գլխացավ։
Ինչպես հայտարարել է վարակաբան Ջոնաթան Լաթեմը եւ մոլեկուլյար կենսաբան Էլիսոն Ուիլսոնը, բոլոր այդ ախտանշանները ներկայում ասոցացվում են COVID-19-ի հետ։
Գիտնականների խոսքով՝ չինացի բժիշկների արձանագրած տվյալները ստիպել են վերանայել այն ամենն, ինչ նրանք նախկինում գիտեին COVID-19-ի համավարակի ծագման մասին։
Վարակաբան Ժոնգ Նանշանն ուղարկել էր վարակված հանքափորներից վերցված փորձանմուշներն Ուհանի լաբորատորիա, որտեղ եւ, շատերի կարծիքով, տեղի էր ունեցել վիրուսի արտահոսքը։
Լաթեմն ու Ուիլսոնը համարում են, որ վիրուսը զարգացել է հանքափորների օրգանիզմում, ինչը նշանակում է, որ այն լավ ադապտացված է մարդկանց։
Չինաստանի իշխանությունները համարում են, որ COVID-19-ն առաջացել է Ուհանի ծովամթերքների շուկայում 2019 թվականի դեկտեմբերին, սակայն բազմաթիվ գիտնականներ դեռեւս կասկածի են ենթարկում շուկայում կորոնավիրուսի ծագումը։