Բժիշկը նշել է երիկամների համար ամենավնասակար մթերքը։ Դա կերակրի աղն է։
«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում բարձրակարգ նեֆրոլոգ Լյուդմիլա Արտյուխինան պատմել է, որ այս օգանի առողջության համար անհրաժեշտ է նաեւ առողջ կենսակերպի հետեւել։
«Ի՞նչ չեն սիրում անգամ առողջ երիկամները։ Դրանք աղ չեն սիրում։ Մեր սոցիումում, այնուամենայնիվ, չափից ավելի շատ է աղ գործածվում, քանի որ անչափ շատ են ֆասթ ֆուդը եւ կիսաֆաբրիկատները, մեծ թվով գաստրոնոմիական մթերքները, որոնց մեջ առատորեն աղ է դրվում։ Գումարած նաեւ, որ մարդկանց շրջանում աղի հանդեպ հակվածության շեմը բարձր է»,- ասել է նա։
Նա հավելել է, որ երիկամների հետ կապված խնդիրների դեպքում հիվանդագին ախտանիշներ հաճախ չեն լինում, այս պատճառով մարդիկ հիվանդանոցում են հայտնվում արդեն հիվանդության լուրջ փուլում։
«Երբեմն կան այնպիսի ախտանիշներ, երբ հիվանդության ընթացքը ենթակլինիկական է։ Դա արտահայտվում է թուլությամբ, հոգնածությամբ, քայլելու դեպքում այտուցներով, բայց անչափ չափավոր։ Կարող է լինել զարկերակային հիպերտենզիա։ Հենց զարկերակային հիպերտենզիան կարող է ցույց տալ անգամ երիկամների հիվանդությունը։ Երիկամները կարող են տուժել զարկերակային հիպերտենզիայի հետեւանքով, եւ երիկամների հիվանդությունը կարող է արտահայտվել զարկերակային հիպերտոնիայով»,- ասել է նա։
Արտյուխինայի խոսքով՝ զարկերակային ճնշման խնդիրների դեպքում անհրաժեշտ է հետազոտվել։