Մյասնիկովը նշել է հիշողության տարիքային խանգարումների կանխարգելման ուղիները

Ինչպե՞ս վարվել հիշողության խանգարումների հետ, և ի՞նչը կարող է օգնել դանդաղեցնելու ուղեղի ծերացումը. այս հարցերին պատասխանել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ուղեղի խանգարումները կապված են ոչ միայն տարիքի հետ: Մենք բոլորս ապրում ենք մշտական ​​սթրեսի պայմաններում և չենք կարողանում պատշաճ կերպով արձագանքել դրան: Մարդիկ չեն կարող առանձնացնել կարևորը անկարևորից և առավել հաճախ փոքր խնդիրները ընկալում են որպես ծանր փորձություն: Այս ամենի հետ ոչ ճիշտ սնունդը և նստակյաց ապրելակերպը նույնպես նպաստում են ուղեղի խանգարմանը:

Փորձագետի խոսքով՝ տարիքային փոփոխությունները կանխելու համար նախ անհրաժեշտ է պահպանել սոցիալական ակտիվությունը. շատ կարդալ, մտածել, տեղյակ լինել աշխարհում տիրող մշակութային և քաղաքական իրավիճակից:

Մյասնիկովը նաև խորհուրդ է տալիս չխուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից. քայլել, վազել և զարգացնել հոդերը, քանի որ շարժումն ուղղակիորեն կապված է ուղեղի և հորմոնալ համակարգի հետ:

Մասնագետը ուղեղի խանգարումների դեմ պայքարի կարևոր գործոններից մեկը համարում է վատ սովորություններից հրաժարվելը: Նա պարզաբանել է, որ ալկոհոլի և նիկոտինի չարաշահումը կարող է արագ հանգեցնել տկարամտության:

Բացի այդ, այդ հիվանդության զարգացման ռիսկային գործոններից մեկը հիպերտոնիան է. պատշաճ բուժմամբ և արյան ճնշման կայունացմամբ հիշողությունը և հոգեկան առողջությունը պահպանվում են շատ ավելի երկար, իսկ խանգարումների առաջացման վտանգը գործնականում վերանում է:

Ալեքսանդր Մյասնիկովը հիշեցրել է նաև, որ թեյի և սուրճի օգտագործումը օգնում է խթանել ուղեղի գործունեությունը և բարելավել հիշողությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ