Բոլորն էլ ուզում են իմանալ` ինչպիսին է լինելու Առնետի տարին, ինչ է բերելու 2020 թվականը Կենդանակերպի բոլոր նշաններին։
Խոյ։Առնետի տարին Խոյերի համար բարենպաստ կլինի հատկապես ֆինանսական առումով: Փողի հոսքը ժամանակ առ ժամանակ կգա ձեր կյանք բոլորովին անսպասելի ուղղություններից: Իսկ ահա սիրային գործերում եղեք ծայրահեղ զգույշ: Ձեր մեկ սխալ բառը կարող է վերջակետ դնել ձեր հարաբերություններին:
Ցուլ։Խելամիտ և հետևողական Ցլերը Առնետի տարում կլինեն վճռական և համարձակ, ինչի շնորհիվ կկարողանան էականորեն բարելավել ֆինանսական կարգավիճակը և հասնել գործնական նպատակներին: Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ընտանիք ունեցողները կարող են հիասթափություններ ունենալ անձնական կյանքում, փոխարենը միայնակ և համառ Ցլերը կկարողանան վերջապես հանդիպել իրենց կյանքի ամենամեծ սիրուն:
Երկվորյակներ։Անհանգիստ և անընդհատ ինչ-որ բանով զբաղված Երկվորյակներն ամբողջ 2020 թվականի ընթացքում կզբաղվեն նոր եկամտի աղբյուրների փնտրտուքներով։ Բայց սա չի նշանակում, որ ֆինանսական առումով ամեն ինչ շատ վատ է լինելու: Պարզապես որևէ նոր բան փորձելու ցանկությունը թույլ չի տալիս Երկվորյակներին հանգիստ նստել իրենց տեղում: Իսկ սիրո հարցում նրանք կարող են հայտնվել իսկական բրազիլական սերիալում՝ հանդիպումներ, բաժանումներ, ինտրիգներ, խանդի տեսարաններ և անսպասելի happy end:
Խեցգետին։Գալիք Առնետի տարին հատկապես հագեցած կլինի այն Խեցգետինների համար, որոնք սիրում են ճանապարհորդել: Հեռավոր երկրները, նոր ծանոթություններ և լայն հեռանկարները կներխուժեն Խեցգետնի կյանք: Սիրո հարցում անդորր կլինի: Ընտանեկան կյանքը կընթանա հանգիստ և օրինաչափ, ինչը, անխոս, ընտանեկան Խեցգետնի սրտով է:
Առյուծ։2020 թվականին Առյուծները պետք է լավ ջանք թափեն, որպեսզի կարգուկանոն հաստատեն ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում: Եվ եթե նրանց մոտ առողջական խնդիրներ չեն կանխատեսվում, ապա գործընկերների և ղեկավարության հետ շփումներում մեծ է կոնֆլիկտային իրավիճակների հավանականությունը: Հարաբերություններում իրավիճակը կլինի նմանատիպ:
Կույս։Կույսերի պեդանտությունն ու աշխատասիրությունը հաշվենկատ Առնետի սրտով է: Սիրո և առողջության առումով էական փոփոխություններ չեն սպասվում: Իսկ ահա, ինչն առավել հաճելի է, նոր տարին Կույսերին զգալի եկամուտ կբերի: Բայց պետք չէ կանգ առնել և բավարարվել ձեռք բերվածով: Հիշեք՝ դուք միշտ կարող եք հասնել ավելիին:
Կշեռք։Գտնվելով ներդաշնակության անընդհատ որոնումներում` Կշեռքները ռիսկի են գնում նոր տարում անիմաստ ծախսել ամբողջ էներգիան: Մի վազեք ձեր գլխում ծագած ամեն մի նոր գաղափարի հետևից: Կենտրոնացեք կոնկրետ մեկ բանի վրա: Դա վերաբերում է և՛ սիրուն, և՛ աշխատանքին: Առնետը սիրում է պատասխանատու և աշխատասեր մարդկանց: Ուրեմն ապացուցեք նրան, որ դուք հենց այդպիսին եք:
Կարիճ։Գալիք տարում Կարիճների մոտ դժվարություններ կծագեն մեծ մասամբ հենց իրենց մեղքով: Եվ դրանք կկատարվեն ոչ հենց այնպես, այլ որպեսզի արժեքավոր դաս լինեն: Պահպանեք մտերիմներին, աշխատանքում եղեք համառ և ուշադիր առողջության հանդեպ: Եվ այդ ժամանակ խնդիրներն էլ երկար չեն տևի:
Աղեղնավոր։Այս տարին հաջողակ կլինի այն Աղեղնավորների համար, որոնք անշարժ գույք գնելու ծրագրեր ունեն: Ընդ որում` պետք չէ անհանգստանալ, եթե գնումների համար ստիպված պետք է լինեք վարկ վերցնել: Վարկը մարել կկարողանաք շատ կարճ ժամանակում, քանի որ ձեր տան ֆինանսական հոսքը լեռների ետևում չէ:
Այծեղջյուր։Այծեղջյուրների համար Առնետի տարին լի կլինի հաճելի անակնկալներով: Կարիերայում սպասվում են կտրուկ բարձրացումներ, որոնք իրենց հերթին կբերեն ֆինանսական բարգավաճման: Անձնական հարաբերություններում կտիրի ներդաշնակություն, իսկ նրանք, որոնք վաղուց փնտրտուքների մեջ են՝ հնարավորություն կունենան ամուսնանալ և շատ շուտով ծնող դառնալ:
Ջրհոս։Տարվա սկիզբը Ջրհոսի համար ֆինանսական առումով այդքան էլ ուրախալի չի լինի: Հնարավոր են մեծ և երբեմն էլ անիմաստ ծախսեր: Բայց արդեն գարնան կեսերից իրավիճակը կսկսի կտրուկ փոխվել: Ի հայտ կգան նոր հնարավորություններ և աշխատանքային հետաքրքիր առաջարկներ, որոնք հետագայում կբերեն կարիերայի աճի: Առողջությունը նոր տարում չի դավաճանի: Իսկ ահա սիրո հաջողություններին կհաջորդեն ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող դժվարությունները։
Ձկներ։Տարվա առաջին կեսը Ձկների համար ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական առումով բավականին արդյունավետ կլինի: Առաջխաղացումը կարիերայում, եկամտի աճը և ուշադրությունը հակառակ սեռի կողմից հրաշալի առիթ կլինեն Ձկների համար, որպեսզի կանգ չառնեն ձեռք բերածով: Տարվա վերջում հնարավոր է ամուսնություն և պաշտոնի բարձրացում: Կարևորը` չկորցնեք հավատը: